Скрыть
1:7
1:12
Ամոսի պատգամները Թեկուա Ակկարիմում, որոնք նրան յայտնուեցին մի տեսիլքում Երուսաղէմի մասին, երկրաշարժից երկու տարի առաջ Հրէաստանի Օզիա արքայի եւ Իսրայէլի արքայ Յովասի որդի Յերոբովամի ժամանակ:
Նա ասաց.
Տէրը խօսեց Սիոն լեռից,
եւ ձայն տուեց Երուսաղէմից.
չորացան հօտերի արօտները
եւ ցամաքեցին Կարմէլի բարձունքները: ՏԷՐԸ ԴԱՏՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ ԵՒ ՆՐԱ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻՆ ա) ԴԱՄԱՍԿՈՍԻ ԴԷՄ
Տէրն ասում է.
«Դամասկոսի գործած երեք անօրէնութիւնների
եւ մանաւանդ չորրորդի համար,
քանի որ նրանք գաղաադացիների յղիներին կտրատում էին երկաթէ սղոցներով,
ես պիտի պատժեմ նրանց:
Կրակ պիտի գցեմ Ազայէլի տունը,
եւ այն պիտի ոչնչացնի Ադերի որդու տան հիմքերը:
Պիտի խորտակեմ Դամասկոսի նիգերը:
Պիտի ոչնչացնեմ Ովնի դաշտի բնակիչներին:
Պիտի կոտորեմ Խառանի տոհմը:
Գերի պիտի ընկնի ասորիների ընտիր ժողովուրդը», - ասում է Տէրը:
Այսպէս է ասում Տէրը.
«Գազայի երեք ամբարշտութիւնների
եւ մանաւանդ չորրորդի համար,
քանի որ գերեցին Սողոմոնի ամբողջ ժողովուրդը
եւ արգելափակեցին Եդոմում,
ես պիտի պատժեմ նրանց:
Կրակ պիտի գցեմ Գազայի պարիսպները,
եւ այն պիտի լափի նրա հիմքերը:
Պիտի ոչնչացնեմ Ազոտի բնակիչներին,
եւ պիտի վերանայ ժողովուրդը Ասկաղոնից,
պիտի հարուածեմ Ակկարոնը,
եւ պիտի կորչեն այլազգիների մնացորդները», - ասում է Տէրը:

բ) Տիւրոսի դէմ
Այսպէս է ասում Տէրը.
«Տիւրոսի երեք ամբարշտութիւնների
եւ մանաւանդ չորրորդի համար,
քանի որ նրանք Եդոմի մէջ արգելափակեցին Սողոմոնի գերիներին
եւ չյիշեցին եղբայրների ուխտը,
ես պիտի պատժեմ նրանց:
Կրակ պիտի գցեմ Տիւրոսի պարիսպները,
եւ այն պիտի լափի նրա հիմքերը»:

գ) Եդոմի դէմ
Այսպէս է ասում Տէրը.
«Եդոմի երեք ամբարշտութիւնների
եւ մանաւանդ չորրորդի համար,
քանի որ նա սրով հալածեց իր եղբօրը,
անգութ գտնուեց եղբօր նկատմամբ երկրում,
բորբոքեց իր բարկութիւնը
եւ նրա հանդէպ պահեց իր թշնամանքի յանդգնութիւնը,
ես պիտի պատժեմ նրան:
Կրակ պիտի գցեմ Թեմանը
եւ կրակը պիտի լափի նրա պարիսպների հիմքերը»:

դ) Ամոնի դէմ
Այսպէս է ասում Տէրը.
«Ամոնացիների երեք ամբարշտութիւնների
եւ մանաւանդ չորրորդի համար,
քանի որ նրանք ճեղքեցին գաղաադացիների յղի կանանց փորը,
որպէսզի ընդարձակեն իրենց սահմանները,
ես պիտի պատժեմ նրանց:
Ռաբի պարիսպների վրայ կրակ պիտի բորբոքեմ,
եւ այն պիտի լափի նրա հիմքերը պատերազմի օրուայ աղաղակի ձայնով:
Եւ նա պիտի սասանուի իր վախճանի օրը:
Նրանց թագաւորները գերի պիտի տարուեն
նրանց քրմերով ու իշխաններով հանդերձ», - ասում է Տէր Աստուածը:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible