Скрыть
30:0
30:1
30:2
30:3
30:4
30:5
30:6
30:7
30:8
30:11
30:12
30:13
30:15
30:17
30:18
30:21
30:22
30:27
30:28
ԻՍԿ ՀԻՄԱ...
«Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ յետին մարդիկ քամահրում են ինձ:
Խրատում են ինձ բոլորը մէկտեղ,
որոնց հայրերին նախատում էի, որոնց հաւասար չէի համարի շներին անգամ ես իմ հովուական:
Իմ ինչի՞ն էր պէտք նրանց ձեռքերի զօրութիւնը փուչ:
Եկել է նրանց կեանքի վախճանը. կարօտութեան ու սովամահութեան մէջ են, անծնունդ:
Նրանք, որ երէկ անձկութիւնից ու թշուառութիւնից
հէնց փախչում էին անջրդի վայրեր:
Նաեւ նրանք, որ խշխշան խոտով էին փաթաթւում,
որոնց կերակուրն հէնց խոտն էր, որ կար:
Անարգներ նրանք, արհամարհուածներ,
կարօտ մնացած ամէն բարիքի,
նրանք, որ սովից ծառի արմատներ էին ծամծմում:
Գողերն են հիմա վեր կացել իմ դէմ,
որոնց տները քարայրներն էին,
ձայն էին տալիս արձագանքի մէջ
եւ ապրում էին չոր ճիւղերի տակ:
Զաւակներն էին անզգամների,
որոնց անունը, ինչպէս եւ փառքը
մարել են երկրում:
Հիմա քնար եմ դարձել ձեռքներին,
եւ իմ մասին են նրանք բամբասում:
Հեռու մնացին՝ զզուելով ինձնից,
եւ չքաշուեցին դէմքիս թքելուց,
քանի որ Տէրն էլ կապարճը բացել, խոցոտել էր ինձ,
սանձ գցել դէմքիս:
Վեր են կացել արդ ողջ սերունդներով,
ոտքերն են պարզել ու ճամփայ ելել՝ յարձակուեն վրաս:
Ու խաչուել են ճամփաներս կորստաբեր ուղիների հետ նրանց:
Մերկացրեց Տէրն ինձ իմ պատմուճանից,
խոցոտեց անձս իր սուր նետերով՝
մօտենալով ինձ, ինչպէս կամեցաւ:
Ախտերով եմ վարակուած.
ցաւերս յետ են դարձել:
Քամու պէս անցաւ յոյսը ինձանից,
եւ մշուշի պէս՝ իմ փրկութիւնը:
Հոգիս է լցուել բերնէ ի բերան:
Ինձ համակել են ցաւալից օրեր:
Գիշերը ոսկորներս են խաշւում. ջղերս են քայքայուել:
Տէրն իր զօրութեամբ ձեռքը գցել է իմ պատմուճանին
ու պատմուճանիս ժապաւէնի պէս պատել է շուրջս:
Մի կաւի տեղ է ընդունում նա ինձ.
հողն ու մոխիրն են բաժինս դարձել:
Քեզ դիմեցի ես, բայց չլսեցիր.
կանգնեցին նրանք ու դիտեցին ինձ:
Իմ նկատմամբ դու անողորմ եղար. ինձ հզօր ձեռքովդ հարուածեցիր դու:
Ցաւի մէջ դրիր ինձ, զրկեցիր փրկութեան միջոցից:
Գիտեմ, որ մահը ինձ պիտի ջնջի,
քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի:
Ու երանի թէ կարողանայի իմ հոգին կրթել
եւ կամ ուրիշին խնդրել, աղաչել, որ նոյնը անէր:
Ես, որ հեծեծում ու ողբում էի դժբախտի վրայ,
երբ տեսնում էի մարդուն վշտի մէջ:
Ես յոյս ունէի բարութիւն տեսնել,
մինչդեռ չար օրեր են ինձ պատահել:
Իմ որովայնը եռեւեփում է ու չի հանդարտւում.
թշուառ օրերն են հասել ինձ վրայ:
Պիտի շրջեմ ես նեղացած սրտով, անսանձ բերանով.
ու հաւաքոյթի մէջտեղում կանգնած՝ ձայնս բարձրացնեմ:
Համբարուների եղբայր եմ դարձել, ջայլամին՝ ընկեր:
Սաստիկ սեւացել է մորթս հիմա,
ու ոսկորներս այրուել են տօթից:
Քնարս է սուգ դարձել,
սիրտս եւ երգս՝ լացուկոծի մէջ»

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible