Скрыть
20:0
20:2
20:3
20:4
20:6
20:11
20:13
20:14
20:15
20:16
20:17
20:21
20:22
20:27
20:28
ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔԸ ԲԱՑԱՌՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ
Սոփար Մինեցին նորից խօսեց ու ասաց.
«Չէի կարծում, թէ դու մեր դիմաց այդպէս կը խօսես:
Մի՞թէ դու ինձնից աւելի իմաստուն ես:
Ես ունկնդրելու եմ իմ ակնածալից խրատին,
եւ իմ բանականութեան ոգին է, որ պատասխան է տալու ինձ:
Մի՞թէ դու դա հիմա ես իմացել եւ ոչ թէ այն ժամանակուանից,
երբ երկրի վրայ մարդն է ստեղծուել:
Ամբարիշտների ուրախութիւնը չարաչար կործանման նշան է,
անօրէնների խնդութիւնը՝ կորուստ:
Եթէ անգամ երկինք բարձրանան նրա ընծաները,
ողջակէզներն էլ ամպերին հասնեն,
-
երբ թուայ, թէ հաստատուած է՝
այն ժամանակ իսպառ կորչելու է.
իսկ ովքեր որ նրան ճանաչում էին, ասելու են՝ ո՞ւր է:
Երազի պէս է թռչելու եւ չի գտնուելու.
գիշերային տեսիլքի պէս է թռչելու նա:
Այն աչքը, որ նայել է նրան, այլեւս չի տեսնելու,
ոչ էլ նրա բնակավայրն է նրան ընդունելու:
Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու.
ձեռքերը ախտերից են բորբոքուելու:
Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին յագեցած,
իր հետ էլ հողում են ննջելու:
Եթէ անգամ քաղցրանայ չարութիւնը նրա բերանում,
թաքցնի այն իր լեզուի տակ,
-
չի՛ խնայելու նրան, թողութիւն չի՛ շնորհելու:
Կուտակելու է այն իր կոկորդում,
ու ինքն էլ չի կարողանալու իրեն օգնութեան հասնել.
իժի թոյն կայ նրա փորում:
Անիրաւութեամբ հաւաքուած նրա հարստութիւնը դուրս է փսխուելու.
հրեշտակը նրան քաշել հանելու է տնից:
Վիշապների զայրոյթն է նա ծծելու,
եւ նրան օձի լեզուն է սպանելու:
Չի տեսնելու նա արածող կենդանիների կիթը,
ոչ էլ մեղրի ու կարագի պաշարներ:
Զուր ու պարապ տեղն է նա հարստութիւն վաստակել,
ուստի չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ,
ինչպէս չծամուող ու չկտրտուող կարծր բան,
որովհետեւ շատ տկարների տներ է խորտակել,
բնակարաններ խլել, բայց չի կառուցել:
Նրա ունեցուածքին փրկութիւն չկայ.
իր ցանկացած ձեւով չի ազատուելու:
Ուտելու մթերք չի ունենալու:
Դրա համար նրա բողբոջները չեն ծաղկելու:
Երբ իրեն թուայ, թէ ահա առատութեան մէջ է՝
նեղութիւն է կրելու:
Ամէն անգամ տագնապի մէջ է լինելու,
թէ ինչպէ՛ս է լցուելու իր որովայնը:
Աստուած նրա վրայ է ուղարկելու իր սրտմտութիւնն ու զայրոյթը,
վրան ցաւեր է թափելու,
եւ նա սրի ձեռքից չի ազատուելու:
Պղնձէ աղեղն է խոցոտելու նրան.
նետն է թափ անցնելու նրա մարմնով:
Նրա յարկի տակ աստղեր են շուռ գալու,
եւ արհաւիրքներ են թափուելու գլխին:
Համակ խաւարն է սպասում նրան,
եւ անշէջ հուրն է ճարակելու նրան:
Եկուորն է չարչարելու նրա ընտանիքը:
Երկինքը մէջտեղ է հանելու նրա անօրէնութիւնները,
եւ աշխարհն է վեր կենալու նրա դէմ:
Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը.
հասնելու է նրա վրայ ցասման օրը:
Տիրոջից այս է բաժին հասնելու ամբարիշտ մարդուն,
եւ այս է լինելու նրա ունեցուածքը՝ Վերակացուից սահմանուած»:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible