Скрыть

Եզրասի 1, Глава 1

Толкования
1:0
1:2
1:3
1:4
1:5
1:6
1:9
1:10
1:11
ԿԻՒՐՈՍԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՒ ՀՐԵԱՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ
Պարսկաստանի Կիւրոս արքայի առաջին տարում, որպէսզի կատարուէր Տիրոջ խօսքը, որ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով, Տէրը զարթնեցրեց Պարսկաստանի Կիւրոս թագաւորի ոգին, եւ նա պատուէր ու հրաման տուեց բոլոր նրանց, ովքեր գտնւում էին իր թագաւորութեան ներքոյ: Այս էր այդ հրովարտակը.
«Այսպէս է ասում Պարսկաստանի Կիւրոս թագաւորը. երկնքի Տէր Աստուածն ինձ տուեց երկրի վրայ բոլոր թագաւորութիւնները եւ հրամայեց ինձ, որ ես նրա համար տաճար կառուցեմ Հրէաստանի Երուսաղէմ քաղաքում:
Տիրոջ ամբողջ ժողովրդից ով էլ որ կայ ձեր մէջ, եւ ում հետ որ է նրա Աստուածը, թող ելնի ու գնայ Հրէաստան՝ Երուսաղէմ, եւ կառուցի Իսրայէլի Տէր Աստծու տունը. թող Աստուած ինքը, որ բնակւում է Երուսաղէմում, լինի նրա հետ:
Ամէն մարդ իր ունեցուածքը թող վերցնի իր հետ, տանի այն տեղը, ուր պիտի բնակուի ինքը: Ամէն մարդ կարող է վերցնել իր ամբողջ ունեցուածքը՝ լինի արծաթ թէ ոսկի, կայք թէ անասուն: Թող իրենց ընկերների հետ նրանք վերցնեն ամէն ինչ՝ Տէր Աստծու տաճարը Երուսաղէմում կառուցելու համար»:

Այն ժամանակ վեր կացան Յուդայի եւ Բենիամինի ցեղերի տոհմապետները, իշխանները, քահանաները, ղեւտացիներն ու բոլոր նրանք, ում ոգին զարթնեցրել էր Տէր Աստուած՝ վերադառնալու եւ Տէր Աստծու տաճարը Երուսաղէմում կառուցելու համար:
Բոլորը, ովքեր համախմբուել էին նրանց շուրջը, օգնում էին նրանց, զօրացնում նրանց ձեռքը՝ տալով արծաթ ու ոսկի, գոյք ու անասուն եւ այլ ընծաներ ու նուէրներ:

Կիւրոս թագաւորը բերել տուեց Տիրոջ տաճարի այն ամբողջ կայքն ու սպասքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղէմից, բերել եւ պահելու էր տուել իրենց աստուածների տանը:
Այդ բոլորը Պարսկաստանի Կիւրոս թագաւորը բերել տուեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշուեց եւ տուեց Յուդայի երկրի իշխան Սամանասարին:
Այս է ահա դրանց թիւը. ոսկէ մատուցարաններ՝ երեսուն, արծաթէ անօթներ ու մատուցարաններ՝ հազար, դանակներ՝ քսանինը,
ոսկէ թասեր՝ երեսուն, արծաթէ թասեր՝ դարձեալ հազար:
Բոլոր ոսկէ ու արծաթէ իրերի թիւը հինգ հազար չորս հարիւր էր: Այդ բոլորը Սամանասարն իր հետ Բաբելոնից բերեց Երուսաղէմ՝ գերութիւնից վերադառնալու ժամանակ:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible