Скрыть
1:0
1:7
1:10
1:11
1:12
1:15
1:16
ԻՍՐԱՅԷԼԻ ՍՈՂՈՄՈՆ ԱՐՔԱՅԻ ԱՍԱԾ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԵՐԳ
Հարսն ասում է.
Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով:
Քո ստինքներն աւելի լաւ են գինուց,
եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից:
Քո անունը թափուած իւղ է անուշ.
սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ,
եւ դէպի իրենց ձգեցին քեզ:
Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»:
Հարսն օրիորդներին պատմում է, թէ Փեսան ինչ է շնորհել իրեն.
«Արքան ինձ իր սենեակը տարաւ»:
Հարսը պատմում է օրիորդներին, եւ նրանք ասում են.
«Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով,
եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»:
Օրիորդները Հարսին յայտնում են Փեսայի անունը.
«Արժանին սիրեց քեզ»:
Հարսն ասում է.
«Ես սեւ եմ եւ գեղեցիկ,
ո՜վ Երուսաղէմի դուստրեր,
Կեդարի վրանների պէս
եւ Սողոմոնի խորանի նման:
Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել,
քանզի խէթ նայեց արեգակն ինձ:
Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ,
ինձ այգեստանի պահապան դրին,
բայց ես իմ այգին չպահպանեցի»:
Հարսն ասում է Փեսային.
«Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած,
ու՞ր ես քո հօտը հովուում,
ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին,
որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»: ՄԱՐԴԸ Փեսան ասում է հարսին.
«Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ,
թէ որտեղ կը գտնես ինձ,
գնա՛ հօտերի ոտնահետքերով
եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ:
Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»:
Օրիորդներն ասում են Հարսին.
«Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման,
եւ գեղեցիկ է քո պարանոցը,
ասես մանեակներով զարդարուած լինի:
Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս,
որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով,
մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»:
Հարսն ասում է իր եւ Փեսայի մասին.
«Իմ նարդոսը իր հոտը բուրեց.
ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար,
որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ:
Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝
Ենգադդի այգիների մէջ»:
Փեսան ասում է Հարսին.
«Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի,
ի՜նչ գեղեցիկ ես.
քո աչքերը նման են աղաւնիների»:
Հարսն ասում է Փեսային.
«Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ,
եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝ հովանու ներքոյ:
Մեր տան գերանները մայրիներ են,
եւ նոճիներ են մեր առաստաղները»:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible