Скрыть

Իմաստութիւն Սողոմոնի, Глава 1

Толкования
1:0
1:15
ՓՆՏՌԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԵՒ ՓԱԽՉԵԼ ՄԵՂՔԻՑ
Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ:
Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին
եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան:
Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան,
եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ:
Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց,
իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին:
Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ
եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում:
Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից
ու մերժում անմիտների խորհուրդները,
եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն:
Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան,
ով հայհոյում է իր բերանով,
որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին,
նրա սրտի ճշմարիտ վերակացուն է
եւ նրա լեզուի ունկնդիրը:
Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը,
եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում:
Ուստի նա, ով անիրաւ բաներ է շշնջում,
չի ծածկուելու եւ չի խուսափելու արդարացի դատապարտութիւնից:
Ամբարիշտների խորհուրդների քննութիւն պիտի լինի,
նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը,
եւ նրանք պիտի կրեն իրենց անիրաւութիւննների պատիժը:
Նախանձախնդիր ականջը լսում է ամէն բան,
եւ քրթմնջիւնն ու շշնջիւնն անգամ չեն մնայ ծածուկ:
Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից
եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն,
որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի,
եւ ստախօս բերանը կը սպանի հոգին:
Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք
եւ մի՛ սպանէք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով:
Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել,
եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար:
Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար,
եւ աշխարհի գործերը փրկութեան համար են:
Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջ
ե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ,
որովհետեւ արդարութիւնը անմահ է:
Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը,
նրան իրենց բարեկամ համարեցին,
հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ.
եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible