Скрыть
1:0
ԻՐԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ Սաղմոս Դաւթի
Երանելի է այն մարդը,
որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում,
մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում
եւ յանցագործների հետ համախոհ չի լինում,
այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից
եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին:
Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի,
որն իր պտուղը ժամանակին կը տայ,
իսկ նրա տերեւը չի թափուի,
ու ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան:
Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն,
այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին:
Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին,
ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ,
քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները,
իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible