Հին Կտակարան:
Быт.
Исх.
Лев.
Числ.
Втор.
Нав.
Суд.
Руфь.
1Цар.
2Цар.
3Цар.
4Цар.
1Пар.
2Пар.
1Ездр.
Неем.
2Ездр.
Тов.
Иудифь.
Есф.
Иов.
Пс.
Притч.
Еккл.
Песн.
Прем.
Сир.
Ис.
Иер.
Плач.
Вар.
Иез.
Дан.
Ос.
Иоиль.
Ам.
Авд.
Иона.
Мих.
Наум.
Авв.
Соф.
Агг.
Зах.
Мал.
1Макк.
2Макк.
3Макк.
Նոր Կտակարան: Мф. Мк. Лк. Ин. Деян. Иак. 1Пет. 2Пет. 1Ин. 2Ин. 3Ин. Иуд. Рим. 1Кор. 2Кор. Гал. Еф. Флп. Кол. 1Фес. 2Фес. 1Тим. 2Тим. Тит. Флм. Евр. Откр.
Նոր Կտակարան: Мф. Мк. Лк. Ин. Деян. Иак. 1Пет. 2Пет. 1Ин. 2Ин. 3Ин. Иуд. Рим. 1Кор. 2Кор. Гал. Еф. Флп. Кол. 1Фес. 2Фес. 1Тим. 2Тим. Тит. Флм. Евр. Откр.
Скрыть
1:0
1:1
1:2
1:11
1:19
Армянский
Языки
- Добавить язык
- Церковнослав. (рус)
- Церковнослав. (цс)
- Рус. (Синодальный)
- Рус. (Синод. с ударе́-ми)
- Рус. (еп. Кассиан)
- Рус. (К.П. Победоносцев)
- Arab (JAB)
- Arab (AVD)
- Azerbaijani
- Armenian
- Belarusian
- Bulgarian
- Chinese (simpl.)
- Croatian (S&D)
- English (NKJV)
- English (KJV)
- English (NRSV)
- Estonian
- Finnish (1992)
- French (LSG)
- Georgian (ancient)
- Georgian
- German (MLU, 1912)
- German (GNB)
- Greek (NT Byz)
- Greek (TGV)
- Greek (NA, 28)
- Hebrew NT by Delitzsch
- Italian (CEI 1974)
- Italian
- Kyrgyz
- Latin (Nova Vulgata)
- Latvian
- Romanian
- Polish
- Portuguese
- Serbian (synod.)
- Serbian
- Spanish (RVR 1995)
- Swedish (Folkbibeln)
- Tajik
- Ukrainian (Homenko)
- Ukrainian (Ogienko)
- Uzbek
ՆԱԽԱԲԱՆ
Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստուած ցոյց տուեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով. եւ իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառայ Յովհաննէսին,
որը վկայեց Աստծու խօսքը եւ Յիսուս Քրիստոսի վկայութիւնը. ինչ որ տեսաւ, ինչ որ կար եւ ինչ որ լինելու էր այնուհետեւ:
Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարէութեան խօսքերը եւ երանի՜ նրան, ով լսում եւ պահում է այն, ինչ որ գրուած է նրա մէջ. որովհետեւ մօտ է ժամանակը: ՈՂՋՈՅՆ ԱՍԻԱՅԻ ԵՕԹԸ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ
Յովհաննէսից՝ Ասիայում գտնուող եօթը եկեղեցիներին: Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն նրանից, որ Է, որ Էր, եւ որը գալու է. նաեւ՝ Հոգու եօթը զօրութիւններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.
եւ Յիսուս Քրիստոսից՝ հաւատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից եւ իշխանը երկրի թագաւորների. նա, որ սիրեց մեզ եւ արձակեց մեր մեղքերի կապանքները իր արեամբ
եւ մեզ թագաւորներ ու քահանաներ դարձրեց Աստծու եւ իր Հօր համար. նրան փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն:
Ահա՛ւասիկ նա, որ գալու է ամպերի հետ, եւ նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաեւ նրանք, որ խոցեցին նրան. եւ երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա վրայ: Այո՛, Ամէն:
«Ես եմ Ալֆան եւ ես եմ Օմեղան», - ասում է Տէր Աստուածը, - նա, որ Է, որ Էր եւ որ գալու է. Ամենակալը: ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՍՏԵԱՆ ՏԵՍԻԼՔԸ
Ես՝ Յովհաննէսը՝ ձեր եղբայրը եւ Յիսուս Քրիստոսի միջոցով ձեր վիճակակիցը նեղութեան, թագաւորութեան եւ համբերութեան, եղայ այն կղզում, որ կոչւում է Պատմոս՝ Աստծու խօսքի եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար:
Կիրակի օրը Հոգին եկաւ ինձ վրայ, եւ իմ յետեւից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան եւ Օմեղան, Առաջինը եւ Վերջինը.
ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում եւ տո՛ւր, որ տանեն եօթը եկեղեցիներին, որ գտնւում են Եփեսոսում, Զմիւռնիայում, Պերգամոնում, Թիւատիրում, Սարդիկէում, Փիղադեղփիայում եւ Լաւոդիկիայում»:
Դարձայ այդ ձայնի կողմը՝ տեսնելու համար, թէ ո՛վ է ինձ հետ խօսողը: Եւ իմ դառնալու ժամանակ տեսայ եօթը ոսկէ ճրագակալներ.
եւ եօթը ճրագակալների մէջտեղում՝ մէկին, նման մարդու Որդուն՝ մինչեւ ոտքերը հասնող երկար պատմուճան հագած եւ կրծքին ոսկէ գօտի կապած.
եւ նրա գլուխն ու մազերն էին ինչպէս սպիտակ բուրդ եւ ինչպէս ձիւն. եւ նրա աչքերը՝ ինչպէս կրակի բոց.
եւ նրա ոտքերը՝ նման հնոցի մէջ ծխացող հրաշէկ պղնձի. եւ նրա ձայնը՝ ինչպէս առատահոս ջրերի ձայն:
Եւ իր աջ ձեռքում ունէր եօթը աստղեր. նրա բերանից ելնում էր սրած երկսայրի սուր, եւ նրա երեսը փայլում էր ինչպէս ճառագայթող արեգակը:
Եւ երբ տեսայ նրան, ընկայ նրա ոտքերին ինչպէս մեռել. եւ իր աջը դրեց իմ վրայ ու ասաց ինձ. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը եւ Վախճանը,
ես եմ կեանքը, ես եմ, որ մեռայ. եւ ահա՛ւասիկ կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից»: Ամէն: «Եւ ունեմ մահուան ու դժոխքի փականքները:
Գրի՛ր, ինչ որ դու տեսնում ես, ինչ որ կայ եւ ինչ որ այսուհետեւ սահմանուած է, որ լինի:
Բացատրեմ խորհուրդը այն եօթը աստղերի, որ դու տեսար իմ աջ ձեռքին, ինչպէս եւ եօթը ոսկէ ճրագակալները. եօթը աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են»: