Հին Կտակարան:
Быт.
Исх.
Лев.
Числ.
Втор.
Нав.
Суд.
Руфь.
1Цар.
2Цар.
3Цар.
4Цар.
1Пар.
2Пар.
1Ездр.
Неем.
2Ездр.
Тов.
Иудифь.
Есф.
Иов.
Пс.
Притч.
Еккл.
Песн.
Прем.
Сир.
Ис.
Иер.
Плач.
Вар.
Иез.
Дан.
Ос.
Иоиль.
Ам.
Авд.
Иона.
Мих.
Наум.
Авв.
Соф.
Агг.
Зах.
Мал.
1Макк.
2Макк.
3Макк.
Նոր Կտակարան: Мф. Мк. Лк. Ин. Деян. Иак. 1Пет. 2Пет. 1Ин. 2Ин. 3Ин. Иуд. Рим. 1Кор. 2Кор. Гал. Еф. Флп. Кол. 1Фес. 2Фес. 1Тим. 2Тим. Тит. Флм. Евр. Откр.
Նոր Կտակարան: Мф. Мк. Лк. Ин. Деян. Иак. 1Пет. 2Пет. 1Ин. 2Ин. 3Ин. Иуд. Рим. 1Кор. 2Кор. Гал. Еф. Флп. Кол. 1Фес. 2Фес. 1Тим. 2Тим. Тит. Флм. Евр. Откр.
Скрыть
1:0
1:1
1:3
1:4
1:8
1:9
1:11
1:13
Армянский
Языки
- Добавить язык
- Церковнослав. (рус)
- Церковнослав. (цс)
- Рус. (Синодальный)
- Рус. (Синод. с ударе́-ми)
- Рус. (еп. Кассиан)
- Рус. (К.П. Победоносцев)
- Arab (JAB)
- Arab (AVD)
- Azerbaijani
- Armenian
- Belarusian
- Bulgarian
- Chinese (simpl.)
- Croatian (S&D)
- English (NKJV)
- English (NRSV)
- English (KJV)
- Estonian
- Finnish (1992)
- French (LSG)
- Georgian (ancient)
- Georgian
- German (MLU, 1912)
- German (GNB)
- Greek (NT Byz)
- Greek (TGV)
- Greek (NA, 28)
- Hebrew NT by Delitzsch
- Italian (CEI 1974)
- Italian
- Kyrgyz
- Latin (Nova Vulgata)
- Latvian
- Romanian
- Polish
- Portuguese
- Serbian (synod.)
- Serbian
- Spanish (RVR 1995)
- Swedish (Folkbibeln)
- Tajik
- Ukrainian (Homenko)
- Ukrainian (Ogienko)
- Uzbek
ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ
Երէցիցս՝ ընտրեալ Տիրուհուն եւ նրա որդիներին, նրան, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ. եւ ոչ թէ միայն ես, այլ նաեւ բոլոր նրանք, որոնք գիտակ են ճշմարտութեանը,
որովհետեւ այն ճշմարտութիւնը, որ հաստատուած է մեր մէջ, ձեզ հետ էլ է. եւ դուք յաւիտենապէս մեզ հետ էք:
Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից՝ Հօր Որդուց, շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն ձեզ՝ ճշմարտութեամբ եւ սիրով: ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՍԷՐ
Չափազանց ուրախ եղայ, որ գտայ քո որդիներից ոմանց, որոնք ընթանում են ճշմարտութեամբ, ըստ այն պատուիրանի, որն ստացանք Հօրից:
Եւ այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիկին, որ սիրենք միմեանց. ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանէ ունէինք:
Եւ ա՛յս է սէրը. որ ընթանանք ըստ նրա պատուիրանների: Եւ ա՛յս է պատուիրանը, որ ի սկզբանէ լսեցիք, որպէսզի ըստ այնմ էլ ընթանաք:
Բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա մոլորեցնող է եւ Նեռ:
Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր հանդէպ, որպէսզի չկորցնէք ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը:
Ամէն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետութեան մէջ, չի ճանաչում Աստծուն: Ով մնում է վարդապետութեան մէջ, նա ընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը:
Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք:
Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին: ՎԵՐՋԱԲԱՆ
Շատ բան ունէի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով եւ թանաքով, քանի որ յոյս ունեմ անձամբ գալ ձեզ մօտ եւ դէմառդէմ խօսել, որպէսզի մեր ուրախութիւնը կատարեալ լինի:
Քեզ ողջունում են քո ընտրեալ քրոջ որդիները: Շնո՜րհ ընդ ձեզ: