Հին Կտակարան:
Быт.
Исх.
Лев.
Числ.
Втор.
Нав.
Суд.
Руфь.
1Цар.
2Цар.
3Цар.
4Цар.
1Пар.
2Пар.
1Ездр.
Неем.
2Ездр.
Тов.
Иудифь.
Есф.
Иов.
Пс.
Притч.
Еккл.
Песн.
Прем.
Сир.
Ис.
Иер.
Плач.
Вар.
Иез.
Дан.
Ос.
Иоиль.
Ам.
Авд.
Иона.
Мих.
Наум.
Авв.
Соф.
Агг.
Зах.
Мал.
1Макк.
2Макк.
3Макк.
Նոր Կտակարան: Мф. Мк. Лк. Ин. Деян. Иак. 1Пет. 2Пет. 1Ин. 2Ин. 3Ин. Иуд. Рим. 1Кор. 2Кор. Гал. Еф. Флп. Кол. 1Фес. 2Фес. 1Тим. 2Тим. Тит. Флм. Евр. Откр.
Նոր Կտակարան: Мф. Мк. Лк. Ин. Деян. Иак. 1Пет. 2Пет. 1Ин. 2Ин. 3Ин. Иуд. Рим. 1Кор. 2Кор. Гал. Еф. Флп. Кол. 1Фес. 2Фес. 1Тим. 2Тим. Тит. Флм. Евр. Откр.
Скрыть
1:0
1:3
1:6
1:7
1:10
1:14
см.:1Кор.15:10;
1:16
Армянский
Языки
- Добавить язык
- Церковнослав. (рус)
- Церковнослав. (цс)
- Рус. (Синодальный)
- Рус. (Синод. с ударе́-ми)
- Рус. (еп. Кассиан)
- Рус. (К.П. Победоносцев)
- Arab (JAB)
- Arab (AVD)
- Azerbaijani
- Armenian
- Belarusian
- Bulgarian
- Chinese (simpl.)
- Croatian (S&D)
- English (NKJV)
- English (NRSV)
- English (KJV)
- Estonian
- Finnish (1992)
- French (LSG)
- Georgian (ancient)
- Georgian
- German (MLU, 1912)
- German (GNB)
- Greek (NT Byz)
- Greek (TGV)
- Greek (NA, 28)
- Hebrew NT by Delitzsch
- Italian (CEI 1974)
- Italian
- Kyrgyz
- Latin (Nova Vulgata)
- Latvian
- Romanian
- Polish
- Portuguese
- Serbian (synod.)
- Serbian
- Spanish (RVR 1995)
- Swedish (Folkbibeln)
- Tajik
- Ukrainian (Homenko)
- Ukrainian (Ogienko)
- Uzbek
ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ
Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ըստ հրամանի մեր Փրկիչ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի, որ մեր յոյսն է.
Տիմոթէոսին՝ հաւատի մէջ սիրելի որդուն շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՍՈՒՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ
Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատուէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն
եւ չկապուեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կը լինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծու ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնուած.
քանզի պատուիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից,
որոնցից վրիպեցին ոմանք՝ խոտորուելով խօսքերի ունայնութեան մէջ:
Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են:
Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով:
Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների,
պոռնիկների, արուամոլների, մարդագողերի, ստախօսների, սուտ երդուողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան,
վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառաւոր Աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես: ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
Շնորհակալութիւն նրան, որ զօրացրեց ինձ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով, որը վստահելի համարեց ինձ այս սպասաւորութեանը կարգելու,
ինձ, որ նախապէս հայհոյիչ էի, հալածիչ եւ անարգող. բայց ես ողորմութիւն գտայ, որովհետեւ այդ բանն անում էի անգիտութեան եւ անհնազանդութեան մէջ գտնուելով.
եւ մեր Տիրոջ շնորհը շատացաւ ինձ համար այն հաւատով եւ սիրով, որ է ի Քրիստոս Յիսուս:
Վստահելի եւ ամենայն ընդունելութեան արժանի է այս խօսքը, թէ՝ Քրիստոս Յիսուս աշխարհ եկաւ՝ փրկելու մեղաւորներին, որոնց գլուխը ես եմ:
Եւ ողորմութիւն գտայ նրա համար, որ Յիսուս Քրիստոս նախ իմ մէջ ցոյց տուեց իր ամբողջ համբերութիւնը, որպէս օրինակ նրանց, որ պիտի հաւատան իրեն յաւիտենական կեանքի համար.
նաեւ յաւիտենութեան Թագաւորին, որ անեղծ եւ աներեւոյթ է, միա՛կ Աստծուն փա՜ռք եւ պատի՜ւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Որդեա՛կ իմ Տիմոթէոս, աւանդում եմ քեզ այս պատուիրանը, քո մասին նախապէս եղած մարգարէութիւնների համաձայն, որպէսզի նրանցով դու մղես բարի պատերազմը,
պահես հաւատը բարի խղճմտանքով, որը ոմանք հեռու վանելով իրենցից՝ նաւաբեկութեան ենթարկուեցին հաւատի մէջ.
դրանց թւում են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի Սատանային, որպէսզի խրատուեն չհայհոյել: