Скрыть
1:0
1:1
1:2
1:3
1:4
1:5
1:6
1:7
1:8
1:9
1:10
1:11
1:12
1:13
1:14
1:15
1:16
1:17
1:18
1:19
1:20
1:21
1:22
1:23
1:24
1:25
1:26
1:27
1:28
1:29
1:30
1:31
1:32
1:33
1:34
1:35
1:36
1:37
1:38
1:40
1:41
1:42
1:43
1:44
1:45
1:46
1:47
1:48
1:49
1:50
1:51
1:52
1:53
1:55
1:56
1:57
1:58
1:59
1:60
1:61
1:62
1:63
1:64
1:65
1:66
1:67
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ
Փիլիպպոսի որդի Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը Քետիմացիների երկրից դուրս գալով՝ ծնկի բերեց պարսիկների եւ պարթեւների արքայ Դարեհին, թագաւորեց նրա փոխարէն, իշխեց յոյների եւ հռոմէացիների երկրների վրայ:
Այնուհետեւ զօրք հաւաքելով՝ մեծ պատերազմներ մղեց, բերդեր գրաւեց, բազում թագաւորներ սպանեց,
հեթանոս տարբեր ազգերից մեծ աւար վերցրեց: Ամբողջ երկիրը դողում էր նրա առաջ:
Նա բազմաթիւ զօրք հաւաքեց, յարձակուեց բոլոր հզօր երկրների վրայ
ու ողջ աշխարհը հարկատու դարձրեց:

Դրանից յետոյ նա մահացու ախտով հիւանդացաւ եւ անկողին ընկաւ:
Երբ տեսաւ, որ մեռնում է, կանչեց մանկուց իր հետ սնուած-դաստիարակուած ծառաներին՝ իր կողմից փառքի արժանացած իր չորս կաթնեղբայրներին, ու քանի դեռ կենդանի էր, իր թագաւորութիւնը բաժանեց եւ տուեց նրանց:
Ալեքսանդրը տասներկու տարի թագաւորելուց յետոյ մեռաւ:
Նրանից յետոյ իր կաթնեղբայրները իշխեցին իրենց բաժին հասած տարածքում.
նրա մահուանից յետոյ իւրաքանչիւրը թագ կապեց իր գլխին: Սրանց հետեւեցին նաեւ իրենց որդիները: Եւ այսպէս՝ երկար տարիներ: Սրանք բազմացրին անօրէնութիւններն ու երկիրը լցրին իրենց չարագործութիւններով:

Սրանցից է սերում չարիքի արմատ, դառնութեան շառաւիղ, անօրէն Անտիոքոսը՝ Անտիոքոս արքայի որդին, որ պատանդ էր մնացել Հռոմ քաղաքում: Նա թագաւորեց յոյների թագաւորութեան հարիւր երեսունեօթներորդ տարում:

Սրանց ժամանակ էր, որ իսրայէլացիներից ծնուեցին անօրէն մարդիկ, որոնք շատերին դիւթելով պատիր ու շողոմ խօսքերով՝ ասացին. «Եկէք մեր շուրջը բնակուող բոլոր հեթանոս ազգերի հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք, որովհետեւ այն օրից ի վեր, երբ մենք անջատուեցինք նրանցից ու մեկնեցինք, բազում մեծ չարիքներ պատահեցին մեզ»:
Շատերին հաճելի թուացին այս խօսքերը,
ժողովրդի միջից ոմանք համաձայնեցին գնալ հանդիպել թագաւորին, եւ թագաւորը նրանց իրաւունք տուեց ապրել հեթանոսների բոլոր օրէնքներով:
Նրանք Երուսաղէմում ըստ հեթանոսների օրէնքների մեհենական հրապարակներ կառուցեցին,
իրենց համար անթլփատութեան օրէնք հաստատեցին, շեղուեցին սուրբ կտակարանների ուխտից, միաբանեցին հեթանոսների հետ եւ յօժարեցին չարիքներ գործել: ԱՆՏԻՈՔՈՍԸ ՅԱՐՁԱԿՒՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՎՐԱՅ
Երբ Անտիոքոսի թագաւորութիւնը հզօրացաւ, նա մտադրուեց թագաւորել նաեւ Եգիպտացիների երկրի վրայ, որպէսզի միացնի երկու թագաւորութիւնները:
Նա մեծ զօրքով, ռազմակառքերով, փղերով ու բազում նաւերով արշաւեց Եգիպտացիների երկրի վրայ,
որպէսզի պատերազմի Եգիպտոսի Պտղոմէոս թագաւորի դէմ: Պտղոմէոսը պարտութիւն կրեց նրանից ու փախուստի դիմեց: Այդ կռւում բազմաթիւ մարդիկ վէրքեր ստանալով մեռան:
Անտիոքոսն ասպատակեց ամբողջ երկիրը. նրա զօրքերը յանկարծակի վրայ էին հասնում, արագ հաւաքում էին աւարն ու գրաւում ողջ Եգիպտացիների երկրի բերդերը:

Եգիպտացիներին յաղթելուց յետոյ Անտիոքոսը հարիւր քառասուներեք թուականին վերադարձաւ
եւ մեծ զօրքով յարձակուեց Երուսաղէմ քաղաքի վրայ,
յանդուգն գոռոզութեամբ մտաւ սուրբ տաճար, յափշտակեց ոսկէ զոհասեղանը, լոյսի աշտանակը, գանձատան բոլոր իրերը, առաջաւորութեան հացի սեղանը, սկիհներն ու տաշտերը, բոլոր խնկամաններն ու վարագոյրները, պսակներն ու ոսկէ զարդերը:
Առաջինն ինքը մտաւ տաճար, յափշտակեց ու ձուլեց ամէն ինչ, վերցրեց արծաթն ու ոսկին, զէնքն ու զրահը, ռազմական բոլոր իրերը, գտաւ ու վերցրեց թաքցրած գանձերն ու սրբազան բոլոր անօթները եւ գնաց իր երկիրը:
Նա շատ արիւն թափեց, շատ մարդկանց սպանեց, մեծ ամբարտաւանութեամբ խօսեց շատերի հետ:
Մեծ սուգ պատեց Իսրայէլին:
Իրենց բոլոր տեղերում հեծեցին իշխաններն ու ծերերը,
թուլացան աղջիկներն ու երիտասարդները,
խամրեց կանանց գեղեցկութիւնը,
բոլոր փեսաների դէմքերից անպակաս դարձաւ ողբն ու լացը,
սգոյ բանտի վերածուեցին բոլոր հարսների ննջասենեակները,
երկիրը սարսռաց իր բնակիչների համար,
եւ անարգանքն ու ամօթը համակեց Յակոբի ամբողջ տունը: ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՄՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Այդ դէպքերից երկու տարի յետոյ Անտիոքոս արքան հարկահան մի իշխան ուղարկեց Հրէաստանի քաղաքները: Սա Երուսաղէմ եկաւ բազմաթիւ զօրքերով
եւ սկսեց նենգութեամբ խաղաղութիւն քարոզել: Նրանք հաւատացին սրան,
բայց սա յանկարծակի յարձակուեց քաղաքի վրայ, մեծ հարուածներ հասցրեց բնակիչներին եւ բազմաթիւ իսրայէլացիներ սպանեց:
Նա աւարի մատնեց քաղաքը, հրկիզեց նրա բոլոր փայտակերտ շինութիւնները, քանդեց, աւերեց քաղաքը շրջափակող պարիսպներն ու նրա ապարանքների բոլոր պատերը:
Գերեվարեցին կանանց ու մանուկներին, տիրացան նրանց բոլոր անասուններին:
Նրանք քաղաքի վերին կողմը հզօր աշտարակներով ամուր պարիսպ շինեցին, եւ դա նրանց համար ամրացուած քաղաքի միջնաբերդը եղաւ:
Այնտեղ լցրին մեղսագործ, անօրէն մարդկանց, զէնքերով զինեցին նրանց, մթերքներով ապահովեցին եւ Երուսաղէմի ողջ աւարը կուտակեցին ներսում:
Դրանք Իսրայէլի երկրի համար մշտապէս եղան մեծ որոգայթ,
սրբութեան արգելքներ ու չար սատանայ:
Նրանք սուրբ տաճարի շուրջը անմեղ արիւն թափեցին եւ պղծեցին սրբավայրերը:
Դրանից յետոյ Երուսաղէմի բնակիչները նրանց պատճառով փախստական դարձան: Երուսաղէմը օտարների բնակավայր դարձաւ եւ օտարացաւ իր հարազատ զաւակներից, որովհետեւ նրա որդիները հեռացան այնտեղից:
Աւերուեց նրա սրբարանն ու վերածուեց անապատի:
Նրա տարեկան տօները սգի վերածուեցին,
իսկ նրա շաբաթ օրերը՝ նախատինքի ու ամօթի:
Արհամարհուեց նրա պատիւը,
նրա փառքը լցուեց անարգանքով,
նրա վեհութիւնը դարձաւ սգի արժանի: ԱՆՏԻՈՔՈՍԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՊԱՇՏԵԼ ԿՈՒՌՔԵՐԻՆ
Ողջ աշխարհում հրովարտակներ արձակուեցին, որ երկրի բոլոր բնակիչները հրաժարուեն իրենց օրէնքներից եւ ընդունեն մէկ օրէնք՝ նրա՛ օրէնքը:
Բոլոր ազգերը ենթարկուեցին արքունի հրամանին:
Իսրայէլացիներից շատերը նոյնպէս դաւանեցին անօրէն կրօնը, զոհեր մատուցեցին նրանց կուռքերին ու պղծեցին իրենց շաբաթ օրերը:
Թագաւորը բանագնացների միջոցով հրովարտակներ ուղարկեց Երուսաղէմ եւ Հրէաստանի քաղաքները՝ նրանց ընդունել տալու համար օտարոտի օրէնքներ,
վերացնելու ողջակիզումն ու սուրբ զոհերը,
պղծելու շաբաթ օրերն ու ամենամեայ տօները, ապականելու սրբարանը,
որպէսզի դրանց փոխարէն կռապաշտական զոհասեղաններ կանգնեցնեն, մեհեաններին արտեր յատկացնեն,
նաեւ խոզեր ու խառնածին անասուններ մորթեն,
որդիներին անթլփատ թողնեն, իրենց անձը պղծեն ամէն տեսակ անօրէն պղծութիւններով եւ բոլորովին մոռանան իրենց հաւատն ու փոխեն օրէնքները:
Եւ նա, ով չէր ենթարկուի թագաւորի հրամանին, կը դատապարտուէր մահուան:
Բոլոր վայրերում ոստիկանն արեց այն ամէնը, ինչ գրել էր թագաւորը:
Հրէաստանի քաղաքացիներին պարտադրեց, որ ամէն մէկը զոհեր մատուցի իր քաղաքում:
Նրանց մօտ հաւաքուեցին նախկին օրէնքներից դժգոհ բոլոր մարդիկ եւ չարագործութիւններով լցրին երկիրը:
Նրանք ստիպեցին Իսրայէլին քաշուել աւելի ամուր տեղեր եւ ապաստարաններ:

Հարիւր քառասունհինգ թուականի քասղեւ ամսի քսանհինգին նա զոհասեղանի վրայ բարձրացրեց անապատի մի պիղծ կուռք:
Ամբողջ Հրէաստանի քաղաքների շուրջը մեհեաններ կառուցեցին եւ ապարանքների բոլոր դռների, քաղաքների բոլոր ճանապարհների վրայ խունկ ծխեցին:
Պատառոտում ու կրակն էին նետում իրենց ձեռքն ընկած Կտակարանի բոլոր գրքերը:
Ում մօտ Կտակարանի գիրք էին գտնում, կամ ով իր հաւատն էր դաւանում, թագաւորի հրամանի համաձայն նրան մահապատժի էին ենթարկում:
Այսպէս ամսէամիս սաստկանում էր հրամանը այն իսրայէլացիների նկատմամբ, որոնք գտնւում էին քաղաքներում:
Ամսի քսանհինգին զոհասեղանի վրայ կառուցուած հեթանոսական բագինների վրայ զոհ էին մատուցում:
Հրամանի համաձայն՝ սպանում էին այն կանանց, որոնք թլփատել էին իրենց երեխաներին
եւ, ըստ արքունի հրամանի, երեխաներին կախում էին իրենց իսկ մայրերի պարանոցներից: Նոյն կերպ էին վարւում թլփատողների եւ նրանց որդիների հետ:
Բազմաթիւ իսրայէլացիներ որոշեցին չուտել պիղծ բաներ, գերադասեցին յօժար կամքով մեռնել, բայց երբեք իրենց անձը չպղծել անմաքուր կերակուրներով,
որպէսզի չպղծեն սուրբ ուխտը: Դրա համար էլ շատերը մեռան:
Իսրայէլը դա համարեց իր համար մեծ տօն եւ ուրախութիւն:

Толкования стиха Скопировать ссылку Скопировать текст Добавить в избранное
Библ. энциклопедия Библейский словарь Словарь библ. образов Практическая симфония
Цитата из Библии каждое утро
TG: t.me/azbible
Viber: vb.me/azbible